Այսօրվանից սննդի օբյեկտներում ծխելն արգելվում է

Այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:

Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ը) ենթակետով նախատեսված դրույթը:

Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում.
պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ,
ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ:
Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխատեսվում է, որ տրանսֆերտները կնվազեն մոտ 20 տոկոսով

Հաջորդը

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատմանը. Արարատ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետին

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության վարչության պետ Ռորի Դոմմին՝ Հայաստանի…
Դիտել

Ազնվացեղ եղջերուին հանդիպելու հավանական տարածքներում ճանապարհային նշաններ կտեղադրվեն

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share