Իրանի հետ գործակցությունը մեծապես կարևորվում է նաև միջին մասնագիտական ու արհեստագործական ուղղություններով. Նարեկ Մկրտչյան

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԻԻՀ արհեստագործական ուսումնարանների ուսուցանողների վերապատրաստման կենտրոն։

Նախարար Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը և պատվիրակության մյուս անդամները, կառույցի տնօրեն Մեհրդատ Ազիմիի ուղեկցությամբ, շրջայց են կատարել հաստատությունում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, քննարկել այս ուղղությամբ փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, տեղայնացման հնարավորությունները։

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթներին ու առաջնահերթություններին՝ նախարարը նշել է, որ ԻԻՀ հետ համագործակցությունը մեծապես կարևորվում է նաև միջին մասնագիտական ու արհեստագործական ուղղություններով։ Նարեկ Մկրտչյանը շեշտել է, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցության զարգացման մեծ ներուժ կա  և վստահություն հայտնել, որ այն կօգտագործվի հիմնովին։

Մեհրդատ Ազիմին ամփոփ ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները։ Վերջինիս խոսքով՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման, ինչպես նաև արվեստի ու մշակույթի ոլորտներում հիմնական աշխատանքները տարվում են տարբեր չափորոշիչների մշակման և զարգացման ուղղությամբ ու հայկական կողմին առաջարկել համատեղել ջանքերը նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում համապատասխան մասնագետների վերապատրաստման, համակարգի աշխատակիցների և դասընթացավարների կարողությունների գնահատման ուղղությամբ։ Այս համատեքստում դիտարկվել է նաև Սյունիքում միջին մասնագիտական ու արհեստագործական կենտրոնի հիմնման հնարավորությունը (ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ), ինչը նաև կնպաստի երկու երկրների միջև փորձի փոխանակման ու համատեղ վերապատրաստումների իրականացմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան աշխատանքային խումբ ձևավորել՝ հարցի քննարկման և հուշագրի ստորագրման նպատակով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավելի քան 20.000 իսրայելցի զինվոր մտել է Գազայի հատված

Հաջորդը

Վարչապետն ընդունել է Սքվեչինսկիին. Լեհաստանի կառավարությունը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանային խախտումներ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ԱՀ ՆԳՆ

Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք…
Դիտել

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք. կան ձերբակալվածներ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների…
Դիտել

Մայորը գերության մեջ գործակցության համաձայնագիր է ստորագրել, ապա պետական գաղտնիք տրամադրել

ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն.-ն՝ մայորի զինվորական կոչումով, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share