Վարչապետն ընդունել է Սքվեչինսկիին. Լեհաստանի կառավարությունը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին:

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես քաղաքական երկխոսության, այնպես էլ տնտեսության ոլորտում: Վարչապետն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ առկա ներուժի իրացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:

Պյոտր Սքվեչինսկին շեշտել է Լեհաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով և հավելել, որ գործունեության ընթացքում կներդնի բոլոր ջանքերն՝ ի նպաստ երկկողմ կապերի հետագա զարգացման:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-լեհական հարաբերությունների, Հայաստան-ԵՄ փոխգործակցության և այլ հարցերի շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի հետ գործակցությունը մեծապես կարևորվում է նաև միջին մասնագիտական ու արհեստագործական ուղղություններով. Նարեկ Մկրտչյան

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Ընդգծվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի համագործակցության կարևորությունը

Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյանի և Բլինքենի հանդիպումից

Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի…
Դիտել

ԱՄՆ կրկնել է Ադրբեջանին ուղղված կոչը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լաչինի միջանցքի շրջափակմանը: «Միացյալ Նահանգները հույս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share