«Կարմիր խաչի» աշխատակիցները հանդիպել են Ղարաբաղում մնացած հայերին

Ըստ «Կարմիր խաչի» միգազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդագրության՝ ԿԽՄԿ թիմերն այցելել են ԼՂ–ում մնացած հայերին՝ ռազմական գործողություններին հաջորդած բռնագաղթից հետո մարդկանց օգնություն ցույցաբերելու նպատակով․

«Քիչ թվով մարդիկ են մնացել իրենց տներում՝ կա՛մ սեփական ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք կարիք ունեն բուժօգնության, սննդի և ջրի: Մյուսներն օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու կամ հեռանալու համար տրանսպորտ հատկացնելու հարցում: Մեր թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց տեղափոխմանը դիահերձարաններ», – ասվում է հաղորդագրության մեջ։ 

ԿԽՄԿ թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, որոնք մնացել են իրենց տներում։ Կազմակերպությունը նաև նոր մարդկանց է հայտնաբերում: «Վերջերս հանդիպեցինք մի տղամարդու, ով ապրում էր առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում: ԿԽՄԿ-ի թիմին մոտեցավ մի տղամարդ, ով հեռավոր լեռնային գյուղում ապրում է իր 92-ամյա հոր հետ: Նա տեղյակ չէր, որ այդքան մարդ է լքել շրջանը, քանի որ մի քանի շաբաթ է՝ հոսանքազրկված է եղել, հեռուստացույց կամ ռադիո չի ունեցել: Ահարոն Ղազարյանը նշել է, որ հեռվից տեսել, որ եկել են․ «Գնում էի ջրի և տեսա, որ դուք այստեղ եք»։ 

«Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին», – ասել է Ահարոն Ղազարյանը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սամվել Շահրամանյանը հանդես կգա հայտարարությամբ

Հաջորդը

Հանդիպել են Իսրայելի նախագահն ու Միացյալ Թագավորության վարչապետը

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-17-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և…
Դիտել

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը աղետալի հետեւանքների է հանգեցնելու. ՄԱԿ

Ըստ բրիտանական BBC գործակալության՝ ՄԱԿ-ի Հումանիտար օգնության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ում…
Դիտել

Արցախում տեղի ունեցողն այս պահին ցեղասպանություն որակավորում տալու իրավասություն չունեմ. ԱՄՆ դեսպան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պատասխանել է լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե արդյո՞ք վերջին շրջանում Ադրբեջանի կողմից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share