Կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող 5 խոշոր հարկ վճարողների ֆիսկալ հասույթն աճել է․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող հարկ վճարողների և ծաղիկների, կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթների 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածի համեմատականները՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար։

Կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջին խոշոր 5 հարկ վճարողների մոտ 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ֆիսկալ հասույթը կազմել է շուրջ 1 մլրդ 108 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 232 մլն դրամով կամ 26․4%-ով։

Ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 215 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է  50%-ով։

Կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 135 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է 16%-ով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհասնեն խաղաղության մինչև Cop29. ՄԹ վարչապետ

Հաջորդը

Մարտի 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև

Առնչվող նյութեր
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 21-ից 22-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից…
Դիտել

Երկրաշարժ Հայաստանում․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Օգոստոս 21-ին տեղի ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները լրատվամիջոցներից ստացված հարցերին

Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ». ինչպե՞ս կարձագանքեք ՌԴ ԱԳ նախարարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share