Կոնսերվատորիայի ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը. հայտարարություն

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորատը հայտարարություն է տարածել.

«Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։

Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Մարտի 6-ի Ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրվել է դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։

ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։

Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում»,- ասված է հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հնդկաստանն օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը

Հաջորդը

Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման ավտոճանապարհի Աշտարակի հատվածը 

Առնչվող նյութեր
Դիտել

Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի, Ջեյք Սալիվանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Հունիսի 28-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով…
Դիտել

Կառավարությունը աննախադեպ որոշում է կայացրել ԱԻ նախարարության մասով

Այսօր՝ հուլիս 14-ին, Կառավարության նիստում կայացվեց աննախադեպ որոշում ԱԻ նախարարության մասով։ Գործադիրը 1 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամ…
Դիտել

Ծառատունկ Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում

Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄ մարզադպրոցի փոխտնօրեն Պավել Քրտաշյանը ծառատունկ էր կազմակերպել Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում։ Ծառատունկին մասնակցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share