Կրկին սպասվում են տեղումներ

Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։ Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեզնից նախորդ 30 տարվա համար փորձելու են վրեժ լուծել․ Փաշինյան

Հաջորդը

Վարչապետ Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է ավտոմեքենաների գազաբալոնների վկայագրման գործընթացը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է գազաբալոնների վկայագրում իրականացնող 12 կազմակերպության…
Դիտել

Հրդեհ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում․ կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ…
Դիտել

16 տարեկանների անձնագրերը կդառնան վճարովի

ՀՀ կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Պետական տուրքի մասին» օրենքում։ Մասնավորապես, այսօր կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, ըստ որի առաջարկվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share