Մահացել է Ալեքսեյ Նավալնին

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։

Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը։

«Թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա. զբոսանքից հետո վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը», – ասվում է  հայտարարության մեջ:

Փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ է ուղարկվել պատժախուց:

Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։

Հիշեցնենք՝ Մոսկվայի արտագնա դատարանը Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 19 տարվա ազատազրկման էր դատապարտել 2023 թվականի օպգոստոսին։ Նիստը տեղի է ունեցել Վլադիմիրի խիստ ռեժիմի գաղութում, որտեղ տևական ժամանակ պահվում էր Նավալնին։

Նա մեղավոր էր ճանաչել ծայրահեղականության կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականության ֆինանսավորման, ծայրահեղական համայնք ստեղծելու, անչափահասներին վտանգավոր գործողությունների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու մեջ։

Մինչ ձերբակալությունը, Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի ընդդիմադիր գործիչ և Պուտինի ակտիվ քննադատ, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսանդր Նավալնիին թունավորել էին «Новичок» կոչվող թունանյութով:

Գերմանացի բժիշկների՝ ՌԴ ժամանումից եւ հատուկ հրավիրված կոնսիլիումից, երկար բանակցություններից եւ ռուսական կողմի հատուկ թույլտվությունից հետո միայն հաջողվեց Նավալնիին տեղափոխել Գերմանիա, որտեղ էլ հաստատվեց նրա թունավորման վարկածը:

Նավալնիի բուժումից, ձերբակալումից և մեղադրանքի մասին հայտնի դառնալուց հետո Ռուսաստանում տեղի են ունեցել լայնամասշտաբ ու չարտոնագրված բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որոնք անմիջապես էլ ճնշվել են։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ-ն հերքել է կրակոցների մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները

Հաջորդը

Կայացել է Շոլցի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ատեստավորման արդյունքում զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի

Կառավարության որոշմամբ սահմանվեցին պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափը, ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափերը, ինչպես…
Դիտել

ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն. Լավրովը՝ եռակողմ հանդիպմանը

Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղված որոշումները կատարվեն:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՌԴ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին: Վարչապետն ընդգծել է ԱՄՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share