ՄԱՀՀԻ-ն և Թեհրանի համալսարանի Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին

7 դեկտեմբերի, 2023թ., Երևան: Այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր և տնօրեն Ստյոպա Սաֆարյանը և Թեհրանի համալսարանի Կովկասյան ուսումնասիրությունների ինստիտուտի (Իրան) տնօրեն Ջաֆար Հաշեմը ՄԱՀՀԻ գրասենյակում Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով ինստիտուցիոնալ համագործակցություն է հաստատվում հայկական ու իրանական երկու հետազոտական հաաստատությունների միջև:

Փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է հետազոտական բնույթի տեղեկույթների, գրքերի գիտահետազոտական հրապարակումների, փաստաթղթերի փոխանակում կրթության, հետազոտության և տեխնոլոգիական բնագավառներում, համապատասխան պարբերականներում տպագրված հոդվածների կանոնավոր փոխանակում, համահեղինակված գրքերի և պարբերականների հրապարակում, պրոֆեսորական անձնակազմի, ուսանողների, հետազոտողների և ծրագրային թիմերի փոխադարձ այցելություններ, համատեղ գիտաժողովների, աշխատաժողովների և միջազգային հանդիպումների կազմակերպում, հետազոտական այցեր և փորձի փոխանակում գիտական և հետազոտական ոլորտներում:

Երկու ինստիտուտների ղեկավարները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել 2024թ. ընթցքում առաջին համատեղ գիտաժողովի կազմակերպման վերաբերյալ: Ստորագրող կողմերը վճռական և լիահույս են հայ-իրանական գիտահետազոտական արդյունավետ համագործակցության խորացման գործում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սնուպ Դոգի համերգը տեղի կունենա մյուս տարի

Հաջորդը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի է, թե ինչ նպատակով է Հայաստան ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 12-14-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ…
Դիտել

Անտարբերությունը կարիքավոր մարդկանց հանդեպ չարիք է

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ)  Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ)  Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ), ԳԿՄԿ աշխատակիցների նախաձեռնությամբ և ՀՀ…
Դիտել

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը.ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԱՆԻ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական…
Դիտել

Մենք պետք է անձնական օրինակով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ պարկեշտ ծառայելով ժողովրդին. Դավիթ Բաբայան

Մենք պետք է մեր անձնական օրինակով ու քայլերով ցույց տանք, թե ինչ է հայրենասիրությունը՝ ոչ միայն խոսքերով, կենացներով ու կոչերով, այլ պարկեշտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share