Մեծ հաշվով՝ հիմնական, առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա․ Գևորգ Պապոյան

ՔՊ փոխնախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է 8 գյուղերի մասին Ադրբեջանից հնչող հայտարարություններին։

«Հայաստանը երբեք ոչինչ չի խոստացել, Հայաստանը հայտարարել է, որ 1974-1975թթ․ քարտեզներով պատրաստ է սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, իսկ, օրինակ, այդ քարտեզներով նույն Տավուշում կա 7-8 գյուղ, որոնց վարելահողերն ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության տակ են»,- նշեց նա։ 

Պապոյանը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի կարևորագույն դրույթներից մեկը հենց այն է, որ արձանագրվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29․800 կմ² տարածքով, ճանապարհների ապաշրջափակումը, տևական խաղաղությունը․ «Այս համատեքստում խաղաղության պայմանագրում չպետք է լինեն դրույթներ, որոնք իրենց մեջ կարող են ռումբեր պարունակել: Պետք է լինի այնպիսի պայմանագիր, որ չառաջացնի այլ խնդիրներ և նոր պատերազմի հավանականություն»,- ասաց նա։

Գևորգ Պապոյանի խոսքով՝ 2024թ. խաղաղության պայմանագրի կնքման հարցում զգուշավոր լավատեսություն կա. «Մեծ հաշվով՝ հիմնական, առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա։ Միակ հարցը, որ ըմբռնում չկար, այսպես կոչված՝ միջանցքի հարցն է։ Բայց այդ հարցն, իմ տպավորությամբ, գոնե Ադրբեջանի ու Թուրքիայի հրապարակային հայտարարություններից դուրս է եկել, և ասում են, որ դա իրենց պետք չի, քանի որ տնտեսապես ավելի հարմար ճանապարհ են գտել»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանը հնդկական սպառազինության նոր խմբաքանակ է գնում․ Еurasian Times

Հաջորդը

Հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվողը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին, հայտնաբերվել է. ՔԿ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ղեկավարությունը պետք է հիշի ԱՄՆ-ի վրա հույս դրած երկրների աննախանձելի ճակատագիրը․ Լավրով

ՀՀ ղեկավարների մեջ կան շատերը, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և ձեռք բերել նոր ընկերներ, հայտարարել է ՌԴ…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակումն օգուտ կբերի ինչպես բուն տարածաշրջանի,…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայրենիքը պետությունն է․ սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2024թ. պետբյուջեի նախագիծը։ Նրա խոսքով, 2024թ. բյուջեի…
Դիտել

Մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար (տեսանյութ)

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը միշտ եղել է վերջնանպատակ: Այս մասին այսօր հայտարարել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share