Մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը: Ձեռնարկվել էին հատուկ, նաև քարոզչական միջոցառումներ, ու թվում էր, թե գիտակցությունը գերակայել է: Սակայն Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վերջին օրերի կանխարգելիչ միջոցառումները նաև հանգեցրին կոնկրետ բացահայտումների:

Նորատուս գյուղի մոտ ծառայություն իրականացնելիս հունվարի 13-ի ուշ երեկոյան ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2115» մակնիշի մի մեքենա: Բեռնախցում հայտնաբերվել է սիգ: Մեքենան և նորատուսցի 38-ամյա վարորդը տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժին: Վարորդը հայտնել է, թե ձկները ձեռք է բերել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ անծանոթ մեկից:

350 կգ ձուկն ի պահ է հանձնվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին, իսկ մեքենան տեղափոխվել է Սևանի անշարժ պահակակետ:

Հունվարի 14-ի երեկոյան ծառայություն իրականացնող ջրային պարեկները Նորատուսի մոտակայքում ստուգել են Սևանա լճի ափին կայանված «ՎԱԶ-21103» մակնիշի մի մեքենա: Նկատելով պարեկներին` նորատուսցի 47-ամյա վարորդը մեքենայից դուրս է նետել բեռնված ձկան մի մասը և նավակի շարժիչ: Նա հայտնել է, թե ձկները գնել է անծանոթ մեկից: Սակայն Գավառի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ձկները որսացել էր ինքը:

Նույն օրը, երեկոյան, այս անգամ՝ Արտանիշ գյուղի տարածքում, ջրային պարեկները Սևանա լճում նկատել են ափին մոտեցող մի նավակ: Ստուգման արդյունքում պարզվել է, որ նավակը վարում է Ծովագյուղի 34-ամյա մի բնակիչ, իսկ նավակում կան սիգ ձկներ: Նավակը, նավավարն ու ձկները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժին: 310 ձուկը կշռում էր 106,5 կիլոգրամ:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հավելենք, որ սիգի որսի արգելքը գործում է մինչև հունվարի 20-ը ներառյալ: Իսկ այդ ժամկետը կամայական ու պատահական չէ: Ուստի մինչև հունվարի 20-ը ներառյալ ոստիկանության ծառայողները, շահագրգիռ այլ մարմինների հետ, շարունակելու են կանխարգելիչ միջոցառումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանության մարզային վարչությունները կվերացվեն

Հաջորդը

Մեսսին կրկին լավագույնն է

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…
Դիտել

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած…
Դիտել

ՀՀ ԶՈւ-երի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը

Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում…
Դիտել

Հայաստանից բժիշկների թիմը ուղղաթիռով մեկնել է Արցախ

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share