Ոստիկանության մարզային վարչությունները կվերացվեն

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, թե կառուցվածքային վերափոխման շրջանակներում Հայաստանում ոստիկանական ծառայությունը զարգանալու է որպես մասնագիտական կառույց՝ 4 ուղղություններով։ Ըստ նրա, լինելու է քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանական գվարդիա և համայնքային ոստիկանություն։

«Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումները Երևանում և մարզերում ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները՝ ուղղաձիգ և արդյունավետ կառավարմամբ»,- ասել է Ղազարյանը։ 

Նախարարի խոսքով, քրեական ոստիկանությունում կադրային համալրման նպատակով բաց մրցույթն արդեն հայտարարված է, և դրան կարող են դիմել նաև քաղաքացիներ։

«Հատկանշական է, որ աշխատանքի գրավչությունն ապահովելու նպատակով ոստիկանությունում և փրկարար ծառայությունում ներդրվել է ատեստացիոն համակարգ, որի արդյունքներով ծառայողները կարող են կրկնապատկել իրենց դրամական ապահովումը»,- ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՔԿ մամուլի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ գործից

Հաջորդը

Մինչև հունվարի 20-ը արգելված է սիգի որսը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:…
Դիտել

Ռուսաստանը պետք է հստակեցնի որպես ՀԱՊԿ անդամ իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, ոչ թե Հայաստանը․ Արմեն Գրիգորյան

«Ես կասեի՝ Ռուսաստանը պետք է հստակեցնի որպես ՀԱՊԿ անդամ իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, այլ ոչ թե Հայաստանը». հայտարարել է…
Դիտել

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական նղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հանդիսատեսի համար պատրաստել է գեղեցիկ, տոնական համերգաշար,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share