ՔԿ մամուլի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ գործից

«Հաշվի առնելով հանրային հնչեղությունը՝ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ 2024թ․ հունվարի 11-ի ուշ երեկոյան Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության և մեկ անձի վնասվածք հասցնելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված 5 անձանցից մեկը ազատվել է արգելանքից, իսկ 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։

Վերջիններիցս մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը՝ կատարված զենքի գործադրմամբ) և դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 

Մյուս երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ կատարված խմբի կազմում)։ 
Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանցից մեկի նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը և նրանք ազատ են արձակվել։ Նախաքննությունը, բնականաբար, շարունակվում է»,- նշել է քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խաղաղության օրակարգը խաբկանք է իշխանությունների համար

Հաջորդը

Ոստիկանության մարզային վարչությունները կվերացվեն

Առնչվող նյութեր
Դիտել

Նարեկ Մկրտչյանը ԼՂ-ից տեղահանվածների հարցով քննարկում է ունեցել 3 տասնյակ կազմակերպությունների հետ

ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող շուրջ…
Դիտել

ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ…
Դիտել

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները նորից կթույլատրվեն

Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ Կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը:Նախագծի ընդունմամբ ՀՀ Արդարադատության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share