Խաղաղության օրակարգը խաբկանք է իշխանությունների համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ խաղաղության օրակարգը խաբկանք է իշխանությունների համար։ 

Ըստ Օհանյանի՝ Ալիևի հռետորաբանությունը չի փոխվել, որովհետև նա շարունակական պահանջներ է ներկայացնում. «Ամբողջությամբ հայաթափելով Արցախը, ըստ էության, ցեղասպանություն իրականացնելով Արցախի ու դրա ժողովրդի նկատմամբ, նրանք անցել են Հայաստանի նկատմամբ ճնշումներին»,- նշել է նա։

Օհանյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցության պատգամավորները ծանոթացել են խաղաղության պայմանագրի նախագծերին. «Դրա փակ մասին չեմ անդրադառնա․ այնտեղ որևէ խոսք չկա այն պարտավորությունների մասին, որոնք պետք է իր վրա վերցնի Ադրբեջանը։ Նկատի ունեմ Հայաստանի տարածքից դուրս գալը, սահմանագծում և սահմանազատում իրականացնելը»,-ասել է նա։

Անդրադառնալով պատերազմի հավանականությանը՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պետք է պատրաստ լինենք երկրի պաշտպանությանը։ Այնտեղ, որտեղ բանակցություններն ավարտվում են, ակնհայտ է, որ սկսում են պատերազմական գործողությունները»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հաջորդը

ՔԿ մամուլի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ գործից

Առնչվող նյութեր
Դիտել

Գլխավոր դատախազը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հիմնահարցերը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիրերի…
Դիտել

Առնվազն խոստանում եմ, որ Ադրբեջանը երջանիկ չի լինելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակ…
Դիտել

Քննվում է պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կեղծ է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու…
Դիտել

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share