Առնվազն խոստանում եմ, որ Ադրբեջանը երջանիկ չի լինելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակ պահելուն․ «Միանշանակ, դա մեր կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում, և չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ է լինելու։ Առնվազն խոստանում եմ, որ դրանից նրանք երջանիկ չեն լինելու»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի լավատեսական հայտարարություններին՝ Սիմոնյանը նշել է. «Խաղաղության պայմանագիր կնքելուն մենք վաղուց ենք պատրաստ, և դրա մասին բազմիցս ասել ենք։ Բայց Ադրբեջանի կողմից անընդհատ ներկայացվող նոր առաջարկներն ու այն իրավիճակը, որ լինում է սահմանին, խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։ Այնուամենայնիվ, ամեն ինչ անելու ենք և շարժվելու ենք հնարավորինս արագ՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԳ նախարարը հանդիպել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ

Հաջորդը

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Առնչվող նյութեր
Դիտել

ԶՈՒ ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ…
Դիտել

Իրավիճակի շտկման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի պայմանավորվածության հարցում իրենց ներդրումն ունեցել են միջազգային գործընկերները։ …
Դիտել

ՀՀ նախագահը և Կորեայի դեսպանն անդրադարձել են նոր ատոմակայանի կառուցման հնարավորություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջան Հո-Ջինը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share