Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Փետրվարի 28-ին ԶՈւ բանակային N զորամիավորումում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով:

Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը, որոնց վերլուծությունը թույլ կտա արատավոր երևույթների դեմ պայքարի նոր լուծումներ գտնել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորելով խորհրդակցության թեման, ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել, բացառել դրանց կրկնությունները: Սուրեն Պապիկյանը նշել է, որ արձանագրված մտահոգիչ դեպքերի դեմ համալիր գործիքակազմով պայքարի կարևորագույն քայլը դեպքերի իրական պատճառները հայտնաբերելն ու կանխարգելիչ որոշումներ ընդունելն է:

Հավաք-խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև զորամիավորման ղեկավար կազմի սպաները՝ ներկայացնելով մարտական, ոչ մարտական կորուստների, պատահարների մանրամասներն ըստ իրականացված վերլուծության:

Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար: Նախարար Պապիկյանը նշեց, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առնվազն խոստանում եմ, որ Ադրբեջանը երջանիկ չի լինելու. Ալեն Սիմոնյան

Հաջորդը

Բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի արտադրության դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետի մոտ քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված հարցումների արդյունքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում անցկացված…
Դիտել

ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է բուժկետի պետ-բուժակը

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի…
Դիտել

ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է ԳՇ պետի տեղակալի հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն «Արմենպրեսի» հարցին ի պատասխան պարզաբանել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի…
Դիտել

Անցկացվել են ՀՕՊ զորավարժություններ

ՀՕՊ զորամասերից մեկում անցկացվել են մարտավարամասնագիտական զորավարժություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Անձնակազմը մարտական վիճակի է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share