Բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի արտադրության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը` հսկողություն իրականացնելով գործունեության բոլոր ոլորտների նկատմամբ: 

Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում կազմակերպվում է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն, և այդ ալկոհոլային խմիչքներն  իրացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։  

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողից  մշակվել ու ձեռնարկվել է համալիր, լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Արդյունքում պարզվել է հնարավոր կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրամասի ստույգ գտնվելու վայրը, որից հետո տվյալ տարածքը վարչության աշխատակիցները վերցրել են   օպերատիվ հսկողության տակ։ 

Միջոցառումների ընթացքում վարչության աշխատակիցները գնահատելով իրավիճակը՝ մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով հանկարծակի եղանակով մուտք են գործել տարածք, որի արդյունքում շինության նկուղային հարկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրամաս, որտեղ  այդ պահին աշխատել է  6 աշխատակից։ 

Պարզվել է, որ գործունեությունը կազմակերպած անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման իրականացրել է ծանուցման ենթակա գործունեություն` զբաղվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, ինչպես նաև հիշյալ գործունեությունը կազմակերպելու համար և իրացման նպատակով ձեռք բերել, պահել և օգտագործել է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզային դրոշմանիշեր։ 

ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նույն օրը, ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու, միաժամանակ իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու կամ օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նախաքննության շրջանակում քննիչի կայացրած որոշման համաձայն ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ՀՀ Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության աշխատակիցների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի սկզբնական զննություն: Հայտնաբերված կոնյակի և օղու պատրաստման ու իրացման համար նախատեսված պարագաներն առգրավվել են: Հայտնաբերվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և պիտակավորված տարբեր անվանումներով 446 շիշ կոնյակ և 4949 շիշ օղի, պոլիէթիլենային տակառներով 200-250 լիտր տարողությամբ՝ 13 հատ էթիլ սպիրտ, պոլիէթիլենային տարաներով՝ 10 հատ 20 լիտր տարողությամբ կոնյակ, տարբեր ապրանքանիշի պիտակներ, խցաններ, շշեր, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ արտադրելու և շշալցնելու համար անհրաժեշտ սարքավորումներ։ 

Միջոցառումներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու համար: Նախնական տվյալներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս։ Միաժամանակ, անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու նպատակով այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ: Հնարավոր տուգանքի չափը կկազմի 165 մլն ՀՀ դրամ: 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու նման արատավոր երևույթներն, այդ թվում ակցիզային դրոշմանիշների կիրառման օրինականությունը պարզելու հարցում` հիշեցնելով, որ օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

Հաջորդը

«Իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. կա զոհ

Փետրվարի 7-ին, ժամը 01:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան–Գանձաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ.…
Դիտել

Պարեկային ծառայությունը հորդորում է

Հարգելի՛ քաղաքացիներ,Վարդավառի առթիվ Պարեկային ծառայության Երևանի, Շիրակի և Լոռու մարզերի ստորաբաժանումները հուլիսի 24-ին անցնելու են ուժեղացված ծառայության։ Հորդորում…
Դիտել

Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում․ Աննա Հակոբյանի գրառումը

Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի եւ գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Այս մասին նշված է…
Դիտել

Ֆերմայից մինչև պատառաքաղ

Համարակալված կենդանուն հնարավոր կլինի գրավադրել, ապահովագրել և անհրաժեշտության դեպքում ստանալ փոխհատուցում, իսկ կենդանու կորստի կամ այլ դեպքերում ականջապիտակի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share