Հարկային եկամուտները պակասել են

Նախորդ տարվա աաջին եռամսյակի համեմատ հարկային եկամուտները նվազել են 16․1 մլրդ դրամով եւ կազմել են 332․9 մլրդ դրամ։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Կուզեի ներկայացնել նաև այս բացասական տարբերության վերլուծությունը։ Միայն շահութահարկի կանխավճարի մեխանիզմի փոփոխության ազդեցությունը գնահատվում է մոտ 10 մլրդ դրամ։ Այսինքն՝ նշված 16․1 մլրդ դրամից մոտ 10 մլրդ դրամը վերաբերում է շահութահարկին, որը կառավարությունը փոփոխեց՝ տնտեսվարողների մոտ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակով։ Դրանից բացի, 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, տնտեսավարողներին ավելի է վերադարձվել շուրջ 3 մլրդ դրամ»,- ասաց նա։

ՊԵԿ նախագահը նաեւ նշեց, որ համավարակի բացասական ազդեցությունը շարունակվում է, և դրանով պայմանավորված՝ գործունեության մի քանի տեսակներ դեռևս վերականգնված չեն կամ խոցված են մնացել։ Ըստ նրա Խոսքը վերաբերում է զբոսաշրջության, կացության կազմակերպման, ավտոտրանսպորտային գործունեոության ոլորտներին։ Բացի դա, շուրջ 2․8 մլրդ դրամով պակաս պետական տուրք է հավաքագրվել՝ համավարակի բացասական ազդեցության հետևանքով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածք չէ

Հաջորդը

Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Առնչվող նյութեր
Դիտել

«Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 7 տուժել է․ ՊՆ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և…
Դիտել

ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share