ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ձերբակալված անձանց պահելու վայրեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի  23-ին և 24-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր, ոստիկանության բաժիններ, դատարաններ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր:

Այցերի շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել վերը նշված հաստատություններում պահվող անձանց հետ: Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առողջական վիճակին, մանրակրկիտ ուսումնասիրել են պահվող անձանց և անձնակազմի աշխատանքային պայմանները, փաստաթղթերը, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: 

Ի տարբերություն նախորդ այցի` այս անգամ դիսպանսերում գրանցվել է աշխատանքների կազմակերպման դրական տեղաշարժ: Միևնույն ժամանակ արձանագրվել է գերբնակեցում, կողապահարանների նվազ քանակ և այլ համակարգային խնդիրներ, որոնք այս պահին ամփոփման փուլում են: Երկու մարզերում իրականացված մշտադիտարկման ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները պատրաստակամ համագործակցել են և տրամադրել պահանջված ամբողջական տեղեկատվությունը:

Ձերբակալված անձանց պահելու վայրերում ևս խնդիրներ են արձանագրվել։ Մասնավորապես տեսակցությունների սենյակներն առանձնացված են ապակե միջնորմով, որը սահմանափակում է տեսակցության ընթացքում անձանց ֆիզիկական շփման հնարավորությունը: Ազատությունից զրկված անձի և տեսակցողի շփումը կազմակերպվում է սենյակում առկա հեռախոսի միջոցով, ինչը չի համապատասխախում սահմանված պահանջներին։

Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԲ-ն իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.5 տոկոս

Հաջորդը

2024թ․ բյուջեով նախատեսված է 1,5 միլիարդ դրամ Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆուզուլիի շրջանում 3 ադրբեջանցիներ տուժել են ականի պայթյունից

Ֆիզուլիի (Վարանդա) շրջանում հերթապահություն իրականացնելիս 2022 թվականի օգոստոսի 2-ին հակահետևակային ականի պայթյունից տուժել են ականազերծող ընկերության 3 ադրբեջանցի…
Դիտել

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է իր 98-րդ համերգաշրջանը

Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը: Մեկնարկում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share