Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է իր 98-րդ համերգաշրջանը

Հայասատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը: Մեկնարկում է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ նվիրված  մեծն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին:

Ամբողջ փառատոնի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր (2015թ.) Դմիտրի Մասլեևը՝ դիրիժոր Վալենտին Ուրյուպինի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն Խաչատրյանի թիվ 1 Սիմֆոնիան և Պրոկոֆևի Դաշնամուրի և նվագախմբի համար գրված թիվ 3 կոնցերտը:

Փառատոնի նշանավոր իրադարձություններից են անվանի հայ մենակատար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում: Շրջագայությունը կեզրափակվի երևանյան համերգով` սեպտեմբեր 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգները կղեկավարի նշանավոր դիրիժոր Ստանիսլավ Կոչանովսկին, ով 2024/2025 համերգաշրջանում կստանձնի NDR Radio Philharmonic նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը:

15-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը այս տարի ևս աչքի է ընկնում աստղային մենակատարների կազմով. GRAMMY մրցանակակիր, ֆենոմենալ ջութակահար Ագուստին Հադելիխը հոկտեմբերի 2-ին կվերադառնա Հայաստան բացառիկ համերգով, որը կղեկավարի մաեստրո Էդուարդ Թոփչյանը, իսկ աշխարհահռչակ օպերային երգիչ տենոր Ռամոն Վարգասը մենահամերգով հանդես կգա հոկտեմբերի 18-ին: Փառատոնի փակումը կնշանավորվի Ջուզեպպե Վերդիի ‹‹Պարահանդես-դիմակահանդես›› օպերայի համերգային կատարմամբ:

Փառատոնի ընթացքում կկայանա նաև Ա.Խաչատրյանի վերջին հեղինակային ծրագրով համերգ, որտեղ կներկայացվեն կոմպոզիտորի հազվադեպ կատարվող կամերային ստեղծագործությունները:

Ի մեծարումն Արամ Խաչատրյանի՝ կոմպոզիտորի 120-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝ Carnegie Hall, Le Maison Symphonique, Megaro Moussikis, Boston Symphony Hall, Roy Thomson Hall համերգասրահները: Համերգների ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան հայ անվանի մենակատարներ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով

Հաջորդը

Ջերմուկի մատույցների ռմբակոծությունից անցել է ուղիղ մեկ տարի․ Ջերմուկն ապրեց

Առնչվող նյութեր
Դիտել

Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Հարգելի վարորդներ‚ հայցում…
Դիտել

Քննիչը 40.000 դոլար կաշառք է ստացել և խաբեությամբ 5000 դոլար հափշտակել. գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ…
Դիտել

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ԱՀ ՊՆ

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության…
Դիտել

ԱՄՆ սենատը պաշտպանել է նույնասեռ ամուսնությունները

ԱՄՆ սենատը հավանություն է տվել նույնասեռականների և միջռասայական ամուսնությունների իրավունքը պաշտպանող օրինագծին, որը կոչվում է «Հարգանք ամուսնության մասին»:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share