ՄԻՊ-ը ՆԱՏՕ-ի ներկայացուցչին տեղեկացրել է ԼՂ հայ բնակչության խոշտանգման, անդամախեղման և այլ դեպքերի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների դեպքերը, որոնք արձանագրվել են Ադրբեջանի վերջին ագրեսիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման ընթացքում:

Պաշտպանը հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերին: Պաշտպանը ներկայացրել է նաև իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ շեշտելով բռնի տեղահանված անձանց իրավունքների շարունակական երաշխավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման շրջանակում Անահիտ Մանասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։ Կողմերը քննարկել են Պաշտպանի կողմից արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների՝ միջազգային իրավունքին հանրածանոթ մեխանիզմների ներդրմամբ հասցեագրման կարևորությունը:

ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը այս համատեքստում կարևորել է Պաշտպանի մանդատի շրջանակում թե՛ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, և թե՛ պետությանը ներկայացվող առաջարկությունները: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Միրզոյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր

Հաջորդը

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը Լաչինի միջանցքը վիճարկելու կեղծ հիմքեր է ստեղծում․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանն օգտագործել է Լաչինի միջանցքը՝ իրենց տարածք ականներ տեղափոխելու համար։ Սա լրիվ սուտ է։…
Դիտել

Պայթյուն և հրդեհ գազալցակայանում. կա 3 տուժած

Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի…
Դիտել

Հարձակման օբյեկտ են դարձվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը. ՔԿ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը. 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ…
Դիտել

Մի շարք կուսակցությունների ձայներն ավելացել են. ընտրական հանձնաժողովներում ամփոփվել են վերահաշվարկի արդյունքները

ՀՀ ԿԸՀ-ից հայտնում են, որ Երևանի 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ Պատկերն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share