Մոսկվայում դաժանաբար սպանել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդուն Արտյոմ Միկոյանին

Մոսկվայի մարզում դաժանաբար սպանել են ռուսական ռոքի լեգենդ, «Գորկի պարկ» և «Ցվետի» խմբերի հիմնադիր Ստաս Նամինինի որդուն և զոքանչին։

Ըստ ռուսական լրատվամիջոցների ռեժիսոր Արտյոմ Միկոյանն ու նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, հայտնաբերվել են դանակի բազմաթիվ վնասվածքներով սպանված իրենց ամառանոցային տնակում։

Հեռուստաալիքի տվյալներով՝ երեկ երեկոյան Իստրա շրջանի Կրյուկովո գյուղի տնակներից մեկում դանակահարվել են երաժշտի 85-ամյա զոքանչը և նրա 30-ամյա որդին։ Տարեց կինը սպանվել է կրծքավանդակին ստացած դանակի մեկ հարվածով, երիտասարդի մարմնի վրա, սական, եղել են կտրած-ծակած բազմաթիվ հետքեր:

Քննիչները տանը վիճաբանության կամ կռվի հետքեր չեն հայտնաբերել, տան բոլոր իրերը եղել են անվնաս և նույն տեղերում։

Նշվում է, որ կասկածյալին բռնել են տաք հետքերով. նա ընտանիքի անդամներից է, բերման է ենթարկվել հարցաքննության համար: Որոշ տեղեկությունների համաձայն՝ սպանության կասկածյալը Նամինի մյուս որդին է. այս տեղեկատվության հաստատում, սակայն, չկա:

Սպանված Արտյոմ Միկոյանը նկարիչ և կինոռեժիսոր էր, Ստաս Նամինի որդին և խորհրդային ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծոռը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը այցելել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց

Հաջորդը

Սուրենյանը հայտնել է եղանակի կտրուկ փոփոխության մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Բուն թիրախը, մինչդեռ, Իրանն է. հրճվելու առիթ չկա. Վահրամ Աթանեսյան

Ֆեյսբուքում հայ մարդիկ հրճվում են, որ Իսրայելի դատաստանի օրն է, վերլուծաբանները գրում են իսրայելական հետախուզության ձախողման, բանակի անպատրաստության…
Դիտել

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում․ Պեսկով

Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, և ցավում է, որ հայկական…
Դիտել

Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share