Նռնակը պայթեցնել սպառնալով գումար է պահանջել բանկի գանձապահից

Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի և Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու Արմավիրի մարզի պարեկները, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 14-ին, ժամը 05.10-ին, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի բանկերից մեկի մասնաճյուղում ավազակություն կատարելու և ապօրինի զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի 29-ամյա մի բնակչի: Ձերբակալման ժամանակ նրա ձեռքից վերցվել է մարտական նռնակ՝ պայթուցիչով:

Պարզվել է, որ 29-ամյա արագածավանցին փող հափշտակելու դիտավորությամբ նոյեմբերի 14-ի ժամը 05.05-ին մտել է նշված բանկ և, նռնակը պայթեցնելու սպառնալիքով, գանձապահից պահանջել է դրամարկղի ողջ գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ-ից oգնություն ենք խնդրել, չենք ստացել և դիմել ենք այլընտրանքների․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հաջորդը

Կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը. փոխվարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ո՞րը պետք է լինի Հայաստանի կողմոնորուշումը

Հայության մեջ հարյուրամյակների աղճատված մի ընկալում կա, որի համաձայն ռուսական օրիենտացիայի (կողմնորոշում) այլընտրանքը Թուրքիան է և հակառակը։ ՔԺԿ…
Դիտել

Ադրբեջանը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին

Ադրբեջանի ՊՆ–ն հայտարարել է․ «Եռակողմ հայտարարության դրույթներն ապահովելու, Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն…
Դիտել

Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է․ երթևեկությունը վերականգնված է

Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է․ երթևեկությունը վերականգնված է։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ…
Դիտել

Shell ընկերության բենզալցակայանների ցանցը կգործի մարտից

Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը հաստատել է 2023 թվականի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանցի գործարկումը։ Ընկերության բենզալցակայանները կհամապատասխանեն ամենաբարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share