Կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը. փոխվարչապետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձել է ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններին։

Նրա խոսքով՝ այս տարվա 9 ամիսներին ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրաշրջանառությունն աճել է 47,5%–ով՝ կազմելով ավելի քան 5 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք։ 2023-ի բյուջեի կատարման արդյունքները և 2024-ի հաստատվելիք բյուջեն, նրա խոսքով, կնպաստեն երկրի միջազգային վարկանիշի աճին, և կշարունակվի ամրապնդվել երկրի, որպես կայուն և հուսալի գործընկերոջ, հեղինակությունը:

Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս տարի արդեն մեկնարկել են նաև Ասիական զարգացման բանկի՝ 2024-2028 թթ. գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները: ԱԶԲ-ի հետ նախատեսվում է ստորագրել 66,1 միլիոն եվրո արժողությամբ սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-վարկային համաձայնագիր:

ԱԶԲ-ի հետ նախատեսվում է ստորագրել նաև Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր-վարկային համաձայնագիրը՝ շուրջ 60 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները՝ կառուցելով Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը. «Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն քաղաքային նոր ենթակառուցվածքներ, մասնավորապես, Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ»,- ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նռնակը պայթեցնել սպառնալով գումար է պահանջել բանկի գանձապահից

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՄԱՍ-ի ղեկավարն ու Իրանի ԱԳ նախարարը քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Գազայի հատվածի շուրջ…
Դիտել

Պետական բյուջեից 558 մլն դրամ հափշտակած անձինք կալանավորված են. դատախազը գործն ուղարկել է դատարան

ՀՀ քաղաքացիներ Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն, 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին, կեղծել են իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր, պատրաստել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share