Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Նոյեմբերի 15-ին Բյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ:

Բարձր գնահատելով մինչ օրս ՀՀ համար առավել կարևորություն ներկայացնող հարցերում Եվրոպական խորհրդարանի կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումը, ընդունված բանաձևերը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարությանը շարունակական ամուր աջակցության, տարածաշրջանում խաղաղության հաստատման իրական ջանքերին սատարելու կարևորությունը։ Անդրադառնալով այդ ուղղությամբ ՀՀ մոտեցումներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային գործընկերների կողմից գործուն ներգրավվածության, հոկտեմբերին Գրանադայում ընդունված հայտարարությամբ վերահաստատված սկզբունքներին Ադրբեջանի հանձնառության պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել խաղաղության։ Կարևորվել է ուժի կամ ուժի սպառնալիքի բացառման և այնպիսի ծրագրերի կյանքի կոչումը, ինչպիսին է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկը»։

Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից 10 ամիս շարունակված շրջափակման և սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստանում ապաստանած 100 հազարից ավել փախստականների առանջային կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը. փոխվարչապետ

Հաջորդը

Բուխարեստում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը. Մարուքյան

Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում…
Դիտել

Ղրղզստանը հանդես Է եկել սահմանի իրադրության խաղաղ կարգավորման օգտին

Ղրղզստանի եւ Տաջիկստանի ԱԳՆ ղեկավարներ Ժեենբեկ Կուլուբաեւը եւ Սիրոջիդդին Մուխրիդինը սեպտեմբերի 16-ին բանակցություններ են վարել սահմանի ընդհանուր հատվածի…
Դիտել

Ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել․ Փաշինյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա. այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում անդրադառնալով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share