Բուխարեստում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը

Նոյեմբերի 14-ին, Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարարության և Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի ունեցավ ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը, արցախահայերի առջև ծառացած հումանիատար ծանր իրավիճակի վերացմանը միտված Ռումինիայի կառավարության և եկեղեցական համայնքների ներգրավմանը։

Հանդիպումը նախագահում էր Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Օլինիչը, մասնակցում էին Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեշտիանուն, Ռոմանո-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս և Բուխարեստի մետրոպոլիտ Գերաշնորհ Աուրել Պերկան, Գրեկո-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Գերաշնորհ Միխայ Ֆրացիլը, Հունգար Լութերական եկեղեցու ներկայացուցիչ Մարտոն քահանա Իլիեշը, Հունգար Բողոքական եկեղեցու եպիսկոպոս Կատո Բելայի ներկայացուցիչը, Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ Նեվսկի քահանա Էվերետը, Ռումինիայի Հայոց թեմի թեմական խորհրդի անդամներ, հոգևորականներ։

Բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը։ Իր խոսքում Սրբազան Հայրն ի դեմս Ռումինիայի Կրոնից նախարարության շնորհակալություն հայտնեց ռումին կառավարությանը հանդիպման կազմակերպման համար։ Այնուհետև Տաթև Սրբազանը մասնակիցներին ներակայցրեց հայրենազրկված արցախահայերի ծանր կացությունը և առկա մարտահրավերները՝ ընդգծելով վերջիններիս օժանդակելու անհրաժեշտությունը։

Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանն անդրադարձավ Արցախի հոգևոր և պատմամշակութային հարուստ ժառանգությանը՝ ներկայացնելով Արդրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության փաստագրված ապացույցներ։

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 100․000-ից ավելի բռնի տեղահանված արցախահայության սոցիալ-տնտեսական և բարոյա-հոգեբանական վիճակը և այս ուղղությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող ծրագրերը։

Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Վարլաամ եպիսկոպոս Պլոյեշտիանուն ներկաներին փոխանցեց Դանիել պատրիարքի ողջույնի խոսքը, որից հետո ելույթներով հանդես եկան մասնակից բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները՝ իրենց աջակցությունը բերելով արցախահայությանը և պատրաստակամություն հայտնելով նպաստելու սոցիալական նախաձեռնություններին։

Ռումինիայի Կրոնից նախարարությունը, Ռումինիայի Հայոց թեմի հետ համագործակցաբար, անգլերենից ռումիներեն էր թարգմանել և հրատարակել Արցախի հոգևոր, պատմամշակությանին ժառանգության և Արցախի մասին տեղեկատվական գրքույկ, որը բաժանվեց բոլոր մասնակիցներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ

Հաջորդը

Հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար. Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Մաքսային մարմինն առաքանին կարող է բացել միայն քաղաքացու ներկայությամբ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ փոստային և սուրհանդակային ճանապարհով ՀՀ ներմուծվող առաքանիների նկատմամբ մաքսային հսկողությունը նախնական փուլում…
Դիտել

Երասխում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կներկայացվեն միջազգային կազմակերպություններին. ՄԻՊ

Երասխում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները կներկայացվեն միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին․ Պաշտպան Անահիտ Մանասյանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ։ Մարդու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share