Հայերի վերադարձը ԼՂ սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար. Զախարովա

Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով  հարցին, թե ինչպես է Ռուսաստանը գնահատում ԼՂ հայերի վերադարձի հեռանկարները:

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցչի վերջին հայտարարությունը այն հայերի իրավունքների, անվտանգության և տնտեսական բարեկեցության երաշխիքների մասին, որոնք ցանկանում են վերադառնալ Ղարաբաղ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է։ Մենք ամեն կերպ կնպաստենք այս գործընթացին, որը հիմնարար նշանակություն ունի Երևանի և Բաքվի հաշտեցման համար, այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով»,- ասել է Զախարովան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բուխարեստում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը

Հաջորդը

ՌԴ դեսպանը հայտնել է ՀՀ ՄԻՊ-ի հաստատության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի նախագահի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն…
Դիտել

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի նկատմամբ. տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և…
Դիտել

Աշոցքում շահագործման է հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում շահագործման է հանձնվել թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց շենքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share