Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այցելել են Բուչա քաղաք

Կիևի մարզի Բուչա քաղաք են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

Տեղի իշխանությունների հետ հանդիպմանը քննարկվել է Բուչայի և Երևանի Նոր Նորք համայնքի միջև համագործակցությունը։

Հայկական պատվիրակությունը նաև մարդասիրական օգնություն է նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատությունների համար։

«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում։ Երևան քաղաքը և Նոր Նորք համայնքը միշտ աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»,- ասել է Կարապետյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Մանասյանը հանդիպել է աղետի գոտու բնակիչների հետ

Հաջորդը

Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1993թ ԵԿՄ առաջին համագումարում

Հ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1993թ․ ԵԿՄ առաջին համագումարի ժամանակ․ Նախագահը խոսել է անկախության ճանապարհի և այդ…
Դիտել

Ալավերդի-Սանահին-Սարահարթ հատվածում կան երթևեկության սահմանափակումներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share