Սևանում ջրասուզակները հայտնաբերել են ջրահեղձ եղած կոմպոզիտորի դին

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքներից հետո այսօր՝ հունիսի 3-ին, Սևանա լճում հայտնաբերել են ջրահեղձ եղած 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Հակոբի Մնացականյանի դին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից շարունակվել էին որոնողական աշխատանքները, ինչի շնորհիվ էլ ջրասուզակներին հաջողվեց հայտնաբերել դին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժին էր դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր 25-ամյա աղջիկը գիշերը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի և այլևս տեղեկություններ չի ունեցել նրանից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն այցելել են Բուչա քաղաք

Հաջորդը

Լևոն Երանոսյանը մեղավոր ճանաչվեց, բայց ազատ արձակվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Ղարաբաղի ներկայացուցիչները մեկնում են Եվլախ

Ռուսական կողմի միջնորդությամբ այսօր Եվլախում տեղի կունենա Ադրբեջանի և ԼՂ պատվիրակությունների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  պատվիրակությունն արդեն…
Դիտել

Փաշինյանը ԼՂ հարցով երկու սկզբունքային հայտարարություն է արել՝ երկու գաղափարն էլ պաշտոնական Ստեփանակերտը մերժել է․ Վահրամ Աթանեսյան

2022թ. Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով երկու սկզբունքային հայտարարություն է արել: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Արցախի խորհրդարանի նախկին…
Դիտել

Գնացքը դուրս է եկել ռելսերից, վնասվել է երկաթուղային գիծը

Հոկտեմբերի 12-ի լույս գիշերը՝ կեսգիշերվա սահմաններում, տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար շարժակազմի անկում: Գնացքը, որը բաղկացած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share