Փաշինյանը ԼՂ հարցով երկու սկզբունքային հայտարարություն է արել՝ երկու գաղափարն էլ պաշտոնական Ստեփանակերտը մերժել է․ Վահրամ Աթանեսյան

2022թ. Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով երկու սկզբունքային հայտարարություն է արել: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

«Առաջինը կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին էր եւ եթե ճիշտ եմ հիշում՝ արվել է ապրիլին: Երկրորդը հնչեցվել է Պրահայի քառակողմ հանդիպումից հետո եւ վերաբերվում էր ԼՂ-ում եւ նրա շուրջ ապառազմականացման հնարավորությանը: Երկու գաղափարն էլ պաշտոնական Ստեփանակերտի կողմից մերժվել է: Նայեք արխիվները, կգտնեք Արցախի ԱԺ Հայտարարությունը, որտեղ անընդունելի է համարվում անկախությունից ցածր որեւէ կարգավիճակ: Երկրորդի պատասխանը տվել է Արցախի ԱԽ-ն՝ հայտարարելով, որ Պաշտպանության բանակը պետք է արդիականացվի եւ վերածվի ռազմավարական նշանակության խնդիրներ լուծելու ունակ զորամիավորման: Այսօր ոմանք եւ որոշներ լծվել են Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը նույնիսկ պատմական պատասխանատվությունից ապահովագրելու շատ ,,շնորհակալ,, գործին, իսկ ով հակառակ մոտեցում ունի, պիտակավորվում են որպես Փաշինյանի վկաներ, նրա դեմքը փրկողներ: Թող ամեն մարդ զբաղվի իր դեմքը փրկելու գործով: Ակնարկներ անել պետք չէ: Միայն ասեմ, որ ավելի բարոյական է, երբ մարդ հասկանում է վրիպումը, սխալը եւ կանգնում ռացիոնալ դիրքում, քան՝ երբ նա կարիերան սկսում է որպես երդվյալ լեւոնական, բայց հետո վերածվում կատաղի հակալեւոնականների քարոզչա-քաջամարտիկի: Առայժմ այսքանը»,- գրել է Աթանեսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հռոմի ստատուտը կներկայացվի ԱԺ նիստի օրակարգ. հանձնաժողովը հավանության արժանացրեց այն

Հաջորդը

Փաստաբան Շուշանյանը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար

Առնչվող նյութեր
Դիտել

Որքան էլ այս իշխանության որդեգրած ճանապարհը վնասներ հասցնի մեր ժողովրդին, միևնույն է, այն դատապարտված է ձախողման. Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Խորհրդային Միության փլուզումից հետո փլուզվեց մեր ամբողջ արդյունաբերությունը։…
Դիտել

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին: Ողջունելով ներկաներին՝…
Դիտել

Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այդպես անպաշտպան թողնել. ընդդիմադիր պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share