Ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այդպես անպաշտպան թողնել. ընդդիմադիր պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման փորձին։

Պատգամավորին անհասկանալի է, թե ինչու է վարչապետի որդին թողնվել անպաշտպան․ «ԱԱԾ-ին կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այդպես անպաշտպան թողնել։ Միգուցե մի օր էլ շատ ավելի վատ մարդկանց կողմից գործողություն իրականացվեր․ նա ինչու՞ պետք է անպաշտպան լիներ, որ նման իրավիճակում հայտնվեր»։

Պատգամավորը նաև կոչ է արել՝ Ա. Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին չկալանավորել. «Ես շատ հանգամանքներ հաշվի առնելով՝ մեղադրող կողմին կոչ եմ անում զերծ մնալ կալանավորումից։ Քաղաքական ուժերին կոչ եմ անում հերոս տղերքի ծնողներին չուղղորդել այլևայլ նպատակներով։ Նույն կինը, որն այսօր հայտնվել է այդ վիճակում, միայնակ պահել, չարչարվել, մեծացրել է իր որդուն, և բնական է, որ կգտնվի հուզական բարձր ֆոնում։ Պետք չէ հասցնել այսպիսի անհասկանալի, անընդունելի վիճակի»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եթե դա համարում եք թուլություն, ապա դուք առերևույթ կողմ եք, որ նրանք շրջեն թիկնազորով և զրահապատ մեքենաներով. Հովհաննիսյան

Հաջորդը

Կարող ենք փաստել, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ՌԴ վերահսկողության տակ․ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում նշվում…
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող…
Դիտել

Բացահայտվել են չորս տասնյակից ավելի գողության և գողության փորձի դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share