Երեք զինծառայող հրաժարվել է մասնակցել մարտական գործողություններին. դատախազը գործերն ուղարկել է դատարան

1. Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վ.Հ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է կատարել մարտական դիրքեր մեկնելու, N զորամասի պահպանության տեղամասում պաշտպանություն իրականացնելու պարտականությունները:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Վ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդված 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):

2. Պաշտպանության նախարարության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Ա.Պ.-ն և Ա.Ե.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել են մասնակցել մարտական գործողություններին:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Ա.Ե.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը):

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է մեղադրական եզրակացությունները և վարույթների նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները 20 հազարանոց տոմսերի վերաբերյալ ճշգրիտ չեն. ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել

Հաջորդը

Հրամանատարները միջոցներ չեն ձեռնարկել կանխելու հակառակորդի առաջխաղացումը ՀՀ ինքնիշխան տարածք. դատախազը գործն ուղարկել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է

1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը։ Իսկ արդեն 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց անկախության հանրաքվե։…
Դիտել

Երևանի և մի քանի մարզերի ճանապարհների առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում,…
Դիտել

Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի երկխոսություն համար. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լաչինի և Ասկերանի ճանապարհներով «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բեռների անցումը…
Դիտել

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր

Փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Նախարար Պապիկյանն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share