ՊԵԿ-ը հերքում է շուրջ 600 բեռնատարների կուտակումների վերաբերյալ տեղեկությունը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը:

Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ, և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում են առաջացող խնդիրները:

Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել: Ավելին, Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը»,- հայտնում են ՊԵԿ-ից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Սիթին» տուգանվել է 76.3 մլն դրամով

Հաջորդը

Երևանում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև

Առնչվող նյութեր
Դիտել

2023թ. կավարտվի մոտ 30 մարզադպրոցի և մարզադահլիճի կառուցման ծրագիր

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հերթական շրջայցն է կատարել մարզական կառույցների…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share