2023թ. կավարտվի մոտ 30 մարզադպրոցի և մարզադահլիճի կառուցման ծրագիր

Հանրապետությունում իրականացվող մարզական կառույցների շինարարության վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հերթական շրջայցն է կատարել մարզական կառույցների շինհրապարակներում: Կոմիտեի պատասխանատուների, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ նա հետևել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոցի նոր մարզադահլիճի, Արտիմետի միջնակարգ դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճի վերակառուցման աշխատանքներին, քննարկել ծրագրերի ընթացքը, կատարել դիտարկումներ:

Ջրառատի ծանրամարտի մարզադպրոցի կառուցման ծրագրի ավարտից հետո այստեղ հնարավոր կլինի անցկացնել հանրապետական առաջնություններ: Ներկայում ավարտվել է շենքի հիմնակմախքի կառուցումը, ընթանում են երեսապատման ու ներքին հարդարման աշխատանքները:

Հաջորդ կանգառները Էջմիածին քաղաքում և Արտիմետ գյուղում էին, որտեղ կառուցվում են հանրակրթական դպրոցների մարզադահլիճները։ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ներկայում նմանատիպ 30 մարզադահլիճ է կառուցվում կամ վերակառուցվում հատակագծային այնպիսի լուծումներով, որոնք թույլ կտան, որպեսզի մարզադահլիճների հնարավորություններից օգտվեն ոչ միայն աշակերտները, այլ նաև համայնքի բնակիչները: Դրանցից շատերը ներառում են նաև հանդիսությունների սրահ, իսկ տեղակայման տարածքը թույլ է տալիս նաև ֆուտբոլի դաշտ և սպորտային հրապարակներ ունենալ:

Կառավարության որդեգրած սկզբունքի համաձայն՝ պետական պատվերով երկրում ընթացող շինարարական մեծածավալ ծրագրերն իրագործվում են համալիր մոտեցմամբ։ Ինտերիերի դիզայնը, ձևավորման նյութերի և գույների ընտրությունը, տարածքի բարեկարգումը, նույնպես հաշվի են առնվում հենց նախագծման փուլից։ Բոլոր օբյեկտները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ կահավորված։ Արմեն Ղուլարյանը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ծրագրերի ընթացքը քննարկելիս առանձնահատուկ կարևորել է նախատեսված բոլոր հարմարությունների ապահովումը և աշխատանքների որակի սահմանված բարձր նշաձողի պահպանումը։

Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցից ու «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Կիլիկիա» մարզադահլիճից բացի կոմիտեի համակարգմամբ իրականացվում են ևս 5 մասնագիտացված մարզադպրոցի կառուցման կամ վերակառուցման ծրագրեր: Դրանք են «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրը, Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցները, Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճները: Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի նախագծման աշխատանքները մտել են մեկնարկման փուլ, իսկ Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի համար կատարվում է տարածքի ընտրություն:

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2023 թվականին ավարտել, ընդհանուր առմամբ, 32 մարզադահլիճի և մարզադպրոցի կառուցման ու վերակառուցման ծրագիր։

Հանրապետությունում ընթացող աննախադեպ ծավալով շինարարությանը զուգահեռ կոմիտեի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ շինարարության կազմակերպման մշակույթի արմատավորումը, շինհրապարակում աշխատանքային կանոնների պահպանումը և պատշաճ միջավայրի ապահովումը։ Պարբերական շրջայցերի միջոցով կոմիտեի պատասխանատուները փորձում են նպաստել հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների գործնական կիրառմանը։ Խիստ կարևորվում է նաև օբյեկտների շինարարությունը սահմանված ժամկետներում ավարտելու հարցը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 6 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց

Հաջորդը

ԱՄՆ առաջինն է արձագանքել Լաչինի միջանցքի արգելափակմանը. Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բագրավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել…
Դիտել

Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը․ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական…
Դիտել

Հնարավորինս անելու ենք, որ մեր բնակչության անվտանգության մակարդակը բարձրանա. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել արցախյան վերջին պատերազմում ռազմական գործողությունների դադարեցման մեկ տարվա կապակցությամբ։ «Հարգելի…
Դիտել

Ադրբեջանն ու Թուրքիան սպասում են, որ Հայաստանը կընդունի մեկնած ձեռքը. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Անատոլիական արծիվ-2023» զորավարժության ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։  «Ադրբեջանն ու Թուրքիան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share