Պիտի քաջություն ունենայինք եւ Ղրիմի օկուպացիան դապարտեինք, բայց Ստեփանակերտում «տրնգի» կազմակերպեցին. Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի գրառումը։

«Բաքվում Ուկրաինայի դեսպանին չպետք է «բոբո» ներկայացնել, թե բա՝ Ադրբեջանին շնորհավորել է «հաղթանակի» կապակցությամբ: Պիտի քաջություն ունենայինք եւ Ղրիմի օկուպացիան դապարտեինք, բայց Ստեփանակերտում «տրնգի» կազմակերպեցին: Երկրորդ՝ միջազգային հարթակներում պիտի միանայինք այդ օկուպացիան դատապարտող բանաձևերին: Ոչ թե ԼՂ ինքնորոշման արդարացի հարցը փաթեթավորեինք, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի եւ Դոնբասի՝ բացառապես Ռուսաստանի կողմից հրահրված ագրեսիվ սեպարատիզմի հետ նույն «զամբյուղում» դնեինք:

Ի վերջո, պետք է ճանաչեինք Կոսովոյի անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատեինք: Ավելի վատ չէր լինի, քան եղավ, երբ որպես «մսացու անասուն կապվեցինք ռուսական բանակի օբոզին»: (Վերջին ձեւակերպումը Վանո Սիրադեղյանինն է): Շնորհավոր Մեծ ողջախոհի ծնունդը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

5 արծաթե և 5 բրոնզե մեդալ. Հայաստանի հավաքականներն ավարտել են ելույթները Սամբոյի աշխարհի առաջնությունում

Հաջորդը

Կոռուպցիոն դրսևորման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ը կոչ է արել տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական միջոցներով

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող սադրիչ գործողությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Հայտարարության…
Դիտել

Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը…
Դիտել

Երեխային բռնության ենթարկելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share