Երեխային բռնության ենթարկելու դեպքը տեսանկարահանվել է Գավառում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը՝ Գավառի 34-ամյա բնակչուհին, հայտնաբերվել է:

Ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ կատարվածի դրդապատճառները։ Կնոջ բոլոր հինգ երեխաները ոստիկանությունում եղել են ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության մասնագիտացված ծառայողների հոգածության ներքո:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարությունը իր իրավասության սահմաններում, համագործակցելով համապատասխան մարմինների հետ, կիրականացնի հնարավոր բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ երեխաների իրավունքները պաշտպանելու համար:

Հորդորում ենք բոլոր լրատվական կայքերին և օգտատերերին հեռացնել տեսանյութը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել․ Արցախի ՊՆ

Հաջորդը

Վովա Գասպարյանը և իր կինը մոտ 17 մլն դրամ են յուրացրել. գործն ուղարկվել է դատարան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ժողովուրդը արդեն գրեթե երեք տասնամյակ կռվում է, թե ով է հաղթել ղարաբաղյան առաջին պատերազմը․ Հակոբ Բադալյան

Հայ ժողովուրդը արդեն գրեթե երեք տասնամյակ կռվում է, թե ով է հաղթել ղարաբաղյան առաջին պատերազմը: Մեկն ասում է…
Դիտել

Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի չի (Ֆիզուլի) շրջանից…
Դիտել

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում. կան բազմաթիվ զոհեր

Գիշերը Թուրքիայում 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Կան բազմաթիվ զոհեր։ Նախնական տվյալներով՝ Թուրքիայում ավերվել է շուրջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share