Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց կողմից կատարված խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել 12 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 17-ին, քաղաքացու ահազանգի հիման վրա Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոց ժամանած Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրվա ընթացքում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացվել Երևան քաղաքում բնակվող 12 անձինք։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա․ Մ․-ն  2023թ․ նոյեմբերի 17-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի հարակից տարածքում, մի խումբ անձանց հետ, վիճաբանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի՝ Վ․Ա․-ի և վերջինիս՝ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ կողմնակիցների հետ։ Վիճաբանության ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին,  խախտել մարդկանց անդորրը և խոչընդոտել տրանսպորտային միջոցների բնականոն երթևեկությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․ Մ․-ի և մյուս 11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի  1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը)։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ Վ․Ա․-ին, հայտնաբերելու,  խուլիգանության միջադեպին առերևույթ մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, բոլորին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարեկներին 80.000 ՀՀ դրամ կաշառք առաջարկած անձը ձերբակալվել է

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխադարձ վիրավորանքներ, քաշքշոց՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ

Առնչվող նյութեր
Դիտել

Հրազդանում փեսան սպանել է զոքանչին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումներով պարզվում են Հրազդան քաղաքի բնակչուհու…
Դիտել

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է․ՆԳՆ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է. իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ Նոյեմբերի 9-ին, ժամը 11:12-ին «Դիլիջան…
Դիտել

Հավաքի ընթացքում խուլիգանություն կատարելու, ավտոմեքենաներին և ուղևորին հարվածներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում դրանց մասնակից մի խումբ…
Դիտել

«Սևիլիան» Եվրոպա լիգայի գավաթակիր

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ արենայում» կայացավ Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը։ «Սևիլիա» – «Ռոմա» Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպման հիմնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share