ՌԴ դեսպանին է ներկայացվել հայկական կողմի դիրքորոշումները․ ԱԳ փոխնախարար

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ այն քննվում է։

Նա խոսել է նաև Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին ԱԳՆ կանչելու մանրամասներից՝ ասելով, որ դեսպանին Հայաստանի ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, և սպասում են պաշտոնական արձագանքների։

Հարցին՝ ինչո՞ւ է արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվել, փոխնախարարը պատասխանել է. «Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն, որպեսզի հնարավոր լինի տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալ։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի՝ բացի իր քաղաքացիներին սպասարկելը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ սկզբունքային հարցերի շուրջ. ԱԳ փոխնախարար

Հաջորդը

Պեկինում մեկնարկել է Սի Ծինփին-Էնթոնի Բլինքեն հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկել Փաշինյանի արձագանքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ուղիղ գործողություն է իրականացնում, նպատակն է Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է․ Նիկոլ…
Դիտել

Հացավանի տներից մեկում տղամարդու կիսաայրված դի է հայտնաբերվել

2023թ․ փետրվարի 1-ին Հացավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ննջասենյակի հատակին պառկած վիճակում տղամարդու կիսաայրված դի հայտնաբերվելու դեպքի…
Դիտել

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում․ Պեսկով

Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կշարունակի աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, և ցավում է, որ հայկական…
Դիտել

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ հատուկ բանագնացների պատվիրակությանը 

Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share