Պեկինում մեկնարկել է Սի Ծինփին-Էնթոնի Բլինքեն հանդիպումը

Երկօրյա այցով Պեկինում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր այցի վերջում հանդիպում է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

«Չինական կողմը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, և երկու կողմերը (խմբ.՝ Չինաստանը և ԱՄՆ-ն) համաձայնել են հետևել այն ընդհանուր փոխըմբռնմանը, որին ես և նախագահ Բայդենը հասել ենք Բալիում», – ասել է Սի Ծինփինը՝ նկատի ունենալով անցյալ տարվա նոյեմբերին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ կայացած հանդիպումը:

Չինաստանի նախագահը նաև հայտարարել է, որ երկու կողմերն «առաջընթաց են գրանցել և համաձայնության հասել մի շարք կոնկրետ հարցերի շուրջ, ինչը շատ լավ է»:

Նախքան Սի Ծինփինի հետ հանդիպումը Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպել է նաև Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յինի հետ: Իսկ երեկ նա հանդիպում է ունեցել Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ:

2018 թ.-ից ի վեր սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցն է Չինաստան: Բացի այդ, Բլինքենը Չինաստան այցելող ամենաբարձրաստիճան պաշտոնյան է Ջո Բայդենի՝ նախագահ դառնալուց ի վեր:

Ջո Բայդենի վարչակազմը վերջին շրջանում փորձում էր վերսկսել Պեկինի հետ դիվանագիտական և ռազմական հաղորդակցությունը, որ խաթարվել էր փետրվարին, երբ ԱՄՆ-ն խոցեց  Չինաստանի՝ ենթադրաբար լրտեսական օդապարիկը: Այն ժամանակ պլանավորված էր Բլինքենի այցը Չինաստան, սակայն այցը հետաձգվեց օդապարիկի հետ կապված լարվածության պատճառով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՌԴ դեսպանին է ներկայացվել հայկական կողմի դիրքորոշումները․ ԱԳ փոխնախարար

Հաջորդը

Արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է դեղորայքի մատակարարումը Արցախ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է․ Իրանի դեսպանն այցելել է Սյունիք

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: «Արմենպրես»-ի…
Դիտել

Ուկրաինացի ռազմական օդաչուները մարզվում են F-16 կործանիչների վարման համար

Առնվազն երկու ուկրաինացի օդաչու ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում և սիմուլյատորներով մարզվում Արիզոնայի Տուսոն քաղաքում գտնվող ռազմակայանում: NBC News-ը,…
Դիտել

Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է. Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանի կոչ-հայտարարությունը. Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ։…
Դիտել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը: Վլադիմիր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share