ՌԴ դեսպանությունն անդրադարձել է ««Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակման կասեցմանը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է ՀՌՀ երեկվա որոշմանը, որով 30 օրով կասեցվում է «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը․

«Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում հօգուտ նրանց, որոնք ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ դեսպանության՝ Հայաստանում ռուսական լրատվամիջոցի մասնաճյուղի հեռարձակումը կասեցնելու որոշումն ընդունվել է ՌԴ թվային զարգացման նախարարության և ՀՀ ԲՏԱ նախարարության կառուցողական խորհրդակցություններից (կայացել են դեկտեմբերի 14-ին) ընդամենը մեկ շաբաթ անց․ «Անցկացված խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ փոխգործակցել և լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է

Հաջորդը

Կանցկացվեն վարժական հավաքներ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել…
Դիտել

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ իր տները. Միլլեր

ԱՄՆ պետդեպ խոսնակ Մեթյու Միլլերը իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ պատասխանել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների իրավունքների և վերադարձի վերաբերյալ…
Դիտել

Լիճքի հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսումները տապալվեցին

Այսօր մեղրեցիները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը։ Մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ  համայնքապետ…
Դիտել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share