Ռուսաստանի և Վրաստանի սահմանին ավելի քան 3 200 բեռնատար է կանգնած

«Վերին Լարս» անցակետում ավելի քան 3 200 բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի հաղորդագրությունը։

Բեռնատարների անցումը Գուդաուրի-Կոբի հատվածով արգելված էր նոյեմբերի 26-ից մինչև 29-ը եղանակային պայմանների պատճառով, ինչի հետևանքով էլ հերթ է գոյացել։

Դեկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական կողմից Վրաստան մուտք գործելու է սպասում, ընդհանուր առմամբ, 3 236 բեռնատար։

Կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 29-ի երեկոյան հնարավոր է եղել վերականգնել կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների երթևեկությունը։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին՝ այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհը, ներկայում Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայում գործող միակ անցակետն է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Առողջապահության նախարարության հաղորդմամբ այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության…
Դիտել

ԵԽ-ն հաստատում է․ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա

Եվրախորհրդի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 14-ին Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների…
Դիտել

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել

Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել մի խումբ ցուցարարների կողմից, որոնք վանկարկել են հակաամերիկյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share