ԵԽ-ն հաստատում է․ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա

Եվրախորհրդի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 14-ին Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերն առաջ մղելու համար։ Ղեկավարները պայմանավորվել են կրկին հանդիպել 2023 թվականի մայիսի 14-ին՝ Բրյուսելում։ 

Նրանց քննարկումները կուղեկցվեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումով՝ 2023 թվականի հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:

Ղեկավարները նաև պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է՝ քննարկելու տեղում ընթացիկ զարգացումները և բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերը:

Նախագահ Միշելը նաև մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներին երկրորդ անգամ հանդիպել հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերին՝ Գրանադայում»,- ասված է հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն ընդունել են Ֆրանսիայի դեսպանին

Հաջորդը

ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հնդկաստանում գրեթե 40 մարդ է մահացել կեղծված ալկոհոլ օգտագործելու հետևանքով

Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն 39 մարդ է մահացել, մի քանիսն էլ հոսպիտալացվել են կեղծված ալկոհոլ օգտագործելուց հետևանքով: Այս…
Դիտել

Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում ուսումնական գործընթացը այսօրվանից վերականգնվում է

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի որոշ բնակավայրերում անվտանգության խնդիրներ առաջացան, և դա բերեց նրան, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share