Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում ուսումնական գործընթացը այսօրվանից վերականգնվում է

Ադրբեջանական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի որոշ բնակավայրերում անվտանգության խնդիրներ առաջացան, և դա բերեց նրան, որ այնտեղ երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման հնարավորությունից ու կրթության իրավունքից: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ նրա շուրջ 25 հազար դպրոցահասակ և 6 հազար նախադպրոցական տարիքի երեխայի կրթություն ստանալու գործընթացը ընդհատվել էր։

Անդրեասյանի խոսքով՝ նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում չեն գործել ուսումնական հաստատությունները։

ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ վերը նշված մարզերում այսօրվանից կվերականգնվի ուսումնական գործընթացը.

«Այն դպրոցներում, որտեղ անվտանգության տեսանկյունից հնարավորություն կա, կրթությունը կիրականացվի առկա եղանակով, իսկ այն բնակավայրերում, որտեղ առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չէ, գործընթացը կկազմակերպվի հեռավար»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ

Հաջորդը

Հռոմի պապն աղոթել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համար

Առնչվող նյութեր
Դիտել

Մոուրինյոն ցանկանում է աշխատել Հենրիխ Մխիթարյանի հետ

Ժոզե Մոուրինյոն պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին…
Դիտել

ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: Տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատախազությունը…
Դիտել

Հայաստանը ներկայացնող հրաձիգները արծաթե մեդալներն են նվաճել ISSF-ի Գրան Պրիում

Հայաստանը ներկայացնող հրաձիգները հաջող են մեկնարկել նոր մրցաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի հավաքականի անդամները` Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Կարապետյանը  Սլովենիայի Ռուժ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share