Սահմանազատման գործընթացով մենք ստեղծում ենք երաշխիքներ․ ԱԺ փոխնախագահ

 Հայաստանը տասնամյակներ շարունակ արդարացիորեն համարել է, որ տարբեր փուլերում առկա փոխզիջումային կամ զիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար անվտանգության երաշխիք, բայց արդյունքում ստացել է վատագույն տարբերակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք տասնամյակներ շարունակ փորձել ենք մի տրամաբանություն, որը չի բերել լավ արդյունքի՝ մենք կորցրել ենք տարածքներ, ունեցել ենք զոհեր։ Մենք արդարացիորեն համարել ենք, որ տարբեր փուլերում առկա փոխզիջումային կամ զիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար երաշխիք, բայց արդյունքում ստացել ենք վատագույն տարբերակը։

Եթե նույնիսկ ձեր փաստարկն այն է, որ հիմա սահմանազատման գործընթացի արդյունքում մեզ համար չկան բավարար երաշխիքներ, դա չի նշանակում, որ մենք չպետք է ոչինչ անենք, դա նշանակում է, որ մենք մեր գործողություններով պետք է ստեղծենք այդ երաշխիքները։ Եվ մենք այս գործընթացով հենց դա ենք անում՝ ստեղծում ենք այդ երաշխիքները»,- ընդգծեց Ռուբինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը Տավուշի հատվածից սկսելով՝ ստեղծել ենք հենման կետ․ ԱԺ նախագահ

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարին

Առնչվող նյութեր
Դիտել

Գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են

Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։…
Դիտել

Սեպտեմբերի 13-ից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 144 դեպքով

Նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրվել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից…
Դիտել

Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահի հետ

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվայի հետ: Հանդիպումը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share