Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն սրբերից են:

Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է:

Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց Եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Ս. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին: Եվ առավոտյան Ս. հաղորդություն ընդունեցին», -գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:

Վարդանանց տոնին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է: Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցիներում Ս. Պատարագից հետո կատարվում է Հայրապետական Մաղթանք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սա կարող է մի նոր ելակետ դառնալ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար․ Փաշինյան

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը Մյունխենում երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա

Առնչվող նյութեր
Դիտել

Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում այսօր առավոտյան քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա: Քանի որ իրավիճակը կարող…
Դիտել

Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, տեղում իրականացվում է հերթապահություն։ Օգոստոսի 17-ին, ժամը 22։00-ի դրությամբ որոնողափրկարարական…
Դիտել

Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը տևելու է 4 տարի․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքներից։ Նրա խոսքով՝ նախնական հաշվարկներով…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`հունիսի 3-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share