Մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը տևելու է 4 տարի․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքներից։ Նրա խոսքով՝ նախնական հաշվարկներով շինարարությունը տևելու է 48 ամիս, այսինքն՝ 4 տարի։

«Ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ, և կայարանի շինարարությունը նաև ենթադրում է մետրոկամուրջ, որը երկու տարբերակով ենք դիտարկում՝ երկաթբետոնե հենասյուներով ու հեծաններով, և նոր մոդելով՝ մետաղական ֆորմայով հավաքված կամուրջ։ Այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չունենք․ սպասում ենք ֆինանսական գնահատականներին։ Բայց որ դիտարժան և գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք։ Մի քանի փոփոխություն ենք արել 80-ականների նախագծի համեմատ։ Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ շինարարական աշխատանքներ են արվել, շենք է կառուցվել։ Մենք 120-140 մետր տեղափոխելով կայարանը դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ՝ կարողանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել։ Առաջին հերթին շինարարությունը մոտ 15% չափով ավելի ցածր արժեք է ունենալու, շինարարության ժամկետները մոտ 6 ամիս կրճատվելու են։ Թումոյի մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու։ Ընդհանուր առմամբ ավելի արագ ու էֆեկտիվ է լինելու։ Վերևից ենք փորելու, ոչ թե տակից փորելով, ինչը մեզ շատ առավելություններ է տալիս»,- նշեց Ավինյանը։

Ըստ փոխքաղաքապետի՝ մինչև տարեվերջ կլինի մետրոյի կայարանի վերջնական նախագիծը. «Կարծում եմ՝ արդեն իսկ ժամանակն է՝ քննարկելու հետագա ֆինանսավորման հարցերը։ Ընդամենը 4 տարվա շինարարության հարց է»։

Ավինյանը նաև նշել է, որ մետրոյում էական փոփոխություններ են տեղի ունենում՝ կատարվելու են մեծ չափի ներդրումներ։

«Քննարկել ենք «Փեթակ»-ի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը, իսկ «Աջափնյակ» կայարանի ստեղծումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն նույն գծով շարունակվելու է։ Երկու պոտենցիալ ուղղություն կա՝ Դավիթաշեն և Աջափնյակի խորքը։ Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի զարգացման շարունակական ծրագիր, որ մենք ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ, և, երևի, սա ամենաարդյունավետ ներդրումներից մեկն է»,- ասաց փոխքաղաքապետը։

Ավինյանը նշեց, որ մետրոյի նոր կայարանի շահագործմամբ ուղևորափոխադրումների քանակը 22%-ով աճում է։ Ըստ նրա այն էական բեռ կվերցնի իր վրա և էականորեն կթեթևացնի փողոցների ծանրաբեռնվածությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Նոր Զովք»-ում հարկային չարաշահումներին վերաբերող քրեական վարույթով մեղադրյալ 4 անձինք կալանավորվել են

Հաջորդը

«Վստրեչի» կամրուրջը երկու ամիս փակ կլինի

Առնչվող նյութեր
Դիտել

Ապօրինի անտառահատումների արդյունքում պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս

Բ.Պ.-ն, 2020 թվա­կա­նի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության…
Դիտել

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ կալանավորվել է

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2023թ․մարտի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ապօրինի թմրանյութ պահելու…
Դիտել

Համահայկական խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ

Գյումրիի  «Շիրակ» մարզադաշտում  օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share