Համահայկական խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ

Գյումրիի  «Շիրակ» մարզադաշտում  օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին կտրվի Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի կժամանի ավելի քան 11 հազար մարդ: Միայն  19 մարզաձևերում մասնակից մարզիկների  ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու  համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։

Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։

Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել է  նաև մեծ  էկրան:

«Արդեն 8-րդ տարին անցկացվող խաղերն այս տարի աննախադեպ են լինելու ինչպես մասնակից երկրների աշխարագրությամբ, այնպես էլ մասնակիցների թվով. Մասնակցիցներ են լինելու 41 երկրի 179 քաղաքներից»,- «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության ղեկավար Աննա Վարդանյանը՝ հավելելով, որ այս տարի առաջին անգամ մասնակիցներ են լինելու նաև Չիլիից, Ղազախստանից, Բելառուսից, Սաուդիան Արաբիայից ու Հնդկաստանից:

Աշխատանքային բարձր պատրաստվածության են բերվել ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, շտապօգնությունը։ Առաջին օգնության սպասարկում կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

Արդեն 25 տարի «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Հայաստանը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Մրցումների ընթացքում Հայաստան ժամանած մարզիկները հնարավորություն կստանան ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ գործով 3 անձ սուտ մատնություն է կատարել

Հաջորդը

«Միասնություն սպորտով» կարգախոսով մեկնարկել են Համահայկական ամառային 8-րդ խաղերը

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին «Միստրալ» հրթիռներ տրամադրելու հարցը

Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանին միստրալ հրթիռներ տրամադրելու հարցը. «Միստրալ…
Դիտել

Հայոց Հովվապետը Սուրբ Գեղարդով օրհնել է ժողովրդին

Դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share