Հայոց Հովվապետը Սուրբ Գեղարդով օրհնել է ժողովրդին

Դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս 2014 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացյալների օրհնության և երկրպագության համար դուրս է բերվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող համաքրիստոնեական սրբությունը:

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Հոգեշոնրհ Տ․ Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավորներ:

Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ մատուռ-մկրտարան բերվեց աստվածամուխ Սուրբ Գեղարդը:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադարձ կատարելով տոնի խորհրդին և եկեղեցու առաքելությանը, ի մասնավորի նշեց. «Եկեղեցին գիշեր և զոր իր ողջ կարողությամբ Աստծու խոսքն է բաշխում մեզ ամենքիս։ Ինչպես դարեր առաջ առաքելական քարոզչությամբ մեր նախնիներն իրենց սրտերը բացեցին Աստծու լույսի առջև և դարձան հետևորդները Քրիստոսի, այնպես էլ մենք այսօր հավատարմորեն հետևենք Քրիստոս Աստծուն, հետևենք Նրա Սուրբ Եկեղեցուն և թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին»։

Հայր Ասողիկը հորդորեց անդադար լսել Առաքելական Սուրբ Եկեղեցու պատգամները և դրանք կյանքի կոչել, որպեսզի արժանի լինենք Աստծու արքայությանը, որը մեր մեջ է և Սուրբ Թադեոս ու Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների բարեխոսությամբ բարձր պահենք հայոց առաջին լուսավորիչների հանդիպումով հայոց աշխարհում հաստատված խաչը։

Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնեց ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն ընձեռվեց երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց է. ԱՀ տեղեկատվական շտաբ

Հաջորդը

Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Օլիմպիադայի փոխչեմպիոն

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ավարտին մոտեցավ 44-րդ Շախմատային Օլիմպիադան, որի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտության մատնեց Իսպանիայի…
Դիտել

Հարցը լուծվելու է միայն Լաչինի միջանցքով, այլ ճանապարհ չկա․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի շենքի առջև հավաքված հանրության հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ օգոստոսի 28-ի երեկոյան…
Դիտել

Տեղի է ունեցել արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ քննարկում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share