Սա կարող է մի նոր ելակետ դառնալ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար․ Փաշինյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության նիստում անդրադարձել է Թուրքիա իր այցին։

Նա նշել է, որ այցի և քննարկումների թեման Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն էր և դրան Հայաստանի արձագանքը, ուղարկած հումանիտար օգնությունը, փրկարարների գործողությունները․ «Պետք է փաստեմ, որ թուրքական կողմը՝ թե՛ կենտրոնական իշխանությունների, թե՛ տեղական վարչակազմերի, թե՛ բնակչության արձագանքի մակարդակով, գնահատանք էր դրսևորում»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ թուրքական կողմը տարբեր մակարդակներում իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ին։

Նախարարը նաև նշել է, որ Թուրքիայում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր. «Ձեռք են բերվել նաև կոնկրետ պայմանավորվածություններ։ Ինչպես թուրք գործընկերը տեղեկացրեց, ես էլ կարող եմ փաստել՝ որոշում կա արագացնել երկխոսության և վերջնական սահմանների բացման գործընթացը։ Մեր փրկարարները կվերադառնան ցամաքային սահմանով, ինչպես օգնության երկրորդ խմբաքանակն էր գնացել։ Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ և մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք տալ երրորդ երկրների քաղաքացիների և երկու երկրների՝ դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար սահմանի հատման մեկնարկը ցամաքով»։

Արձագանքելով ԱԳ նախարարի խոսքերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փաստել է՝ հայկական կողմի գործողություններն առաջին հերթին հումանիտար շարժառիթ են ունեցել. «Բացարձակապես անընդունելի եմ համարում քննադատությունները, որ մեր հասցեին հնչում են. չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պարագայում, և որևէ մեկը կարող է անտարբեր մնալ դրան»։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Փաշինյանը շեշտել է՝ ՀՀ-ն ընդգծել է տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու տեսլականը. «Անկեղծ, շատ եմ ցավում, որ նման մթնոլորտային փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պարագայում։ Բայց նաև օբյեկտիվորեն՝ մարդկային ողբերգությունը մարդկանց ավելի հասկանալի է դարձնում միմյանց համար։ Հույս ունեմ, որ իսկապես սա կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար»։

Փաշինյանը տեղեկացրել է, որ Անիի կամրջի համար ՀՀ-ն էսքիզային նախագիծ է պատրաստել, և սա կարող է սիմվոլիկ դառնալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ներգրավված կլինի Գերմանիայից 15 ոստիկան

Հաջորդը

Այսօր Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է

Առնչվող նյութեր
Դիտել

Լեւոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ փախուստի լավ օրինակ է ցույց տվել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի օր առաջ որպես ներքաղաքական ճգնաժամի լուծման տարբերակ առաջարկել էր, որ Փաշինյանն…
Դիտել

Աստանայում մեկնարկել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր…
Դիտել

ՀՀ վարչապետը բարձրագույն սպայակազմին ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ…
Դիտել

Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին. Քանանին՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։  «Ադրբեջանցի գործընկերները…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share