Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակ են տոնել «Գրանդ Սվիս»-ի 7-րդ տուրում

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը երրորդ հաղթանակը տոնեց, հաղթանակ տարան նաև Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, իսկ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան:  Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը հաղթանակ է տոնել:

Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն ու Մարիամ Մկրտչյանը պարտվել են:

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կեզրափակվի նոյեմբերի 11-ին: Մրցաշարը բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 460 հազար դոլար, առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 80 հազար դոլար: Կանանց և տղամարդկանց մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի հավակնորդների մրցաշարին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ Պետդեպ

Հաջորդը

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Ջաբալիայի ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով կա 195 զոհ

Առնչվող նյութեր
Դիտել

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հայաստանը ներկայացնող ծանրորդները հաջող են մեկնարկել Եվրոպայի երիտասարդական առաջնություններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրորդ Գառնիկ Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել…
Դիտել

Եվրո 2024. Անգլիան դուրս եկավ եզրափակիչ

Անգլիայի հավաքականը «Եվրո-2024»-ի եզրափակչում է։ Անգլիացիները կիսազրափակչում 1:2 հաշվով պարտության մատնեցին Նիդերլանդների հավաքականին։ Հուլիսի 14-ին եզրափակչում անգլիացիները կմրցեն…
Դիտել

«Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Կոնֆերենցիաների լիգայում

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ալաշկերտը» տանը կմրցի ՀԻԿ-ի հետ։  Հայկական ակումբը պարտվեց 2։4 հաշվով։ 2-րդ տուրից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share